Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

«Շալկե»-Դորտմունդի «Բորուսիա»` 1:3

«Շալկե»-Դորտմունդի «Բորուսիա»` 1:3
27.10.2013 | 15:42

Ռուրյան դերբիում, հյուրընկալվելիս, Դուրտմունդի «Բորուսիան» 3:1 հաշվով տպավորիչ հաղթանակի հասավ «Շալկեի» նկատմամբ` պատվով սրբելով բունդեսլիգայի առաջնության նախորդ մրցաշրջանում գիլզենկիրխենցիներից կրած երկու պարտությունների ամոթանքը: Երկու գոլային փոխանցմամբ աչքի է ընկել Հենրիխ Մխիթարյանը` խաղադաշտում առանձնանալով իր կառուցիկ մտածողությամբ ու տեխնիկապես գրագետ խաղով: «Բորուսիան» շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում` մեկ միավոր զիջելով «Բավարիային»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ